Անտոնիո Վիվալդին հեղափոխել է իր ժամանակակցի պատկերացումները երաժշտության մասին՝ տալով դասական երաժշտությանը նոր որակ եւ համուհոտ։ Հավատարիմ մնալով նման բարձրապանծ անվանը՝ “Vivaldi Music Hall” ռեստորանային համալիրի խոհարարները կմատուցեն Ձեզ արդեն հայտնի կովկասյան եւ եվրոպական խոհանոցի ուտեստներ համեղ փոփոխություններով, ինչպես նաեւ կպատրաստեն Ձեզ համար անհայտ ֆիրմային կերակրատեսակներ։ “Vivaldi Music Hall”-ում Դուք կարող եք վայելել բազմազան աղցաններից մինչեւ տաք ուտեստներ՝ մատուցողների կողմից հմուտ խորհրդատվության հնարավորություն ունենալով։ Բարձրորակ երաժշտության հետ մեր համեղ կերակրատեսակները ներդաշնակվում են եւ մեր հյուրերին մատուցում պատշաճ հանգիստ եւ լավ տրամադրություն։