Ազատության 24 հասցեում գտնվող Վիվալդի Հոլ հանդիսությունների սրահում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ` հարսանյաց և նշանադրության հանդիսություններ, ծննդյան տոներ, համերգային, թեմատիկ ու կորպորատիվ երեկույթներ: Դասականի և մոդեռնի նրբաճաշակ համադրությամբ ստեղծված ընդարձակ բեմը, ձայնային և լուսային հզոր սարքավորումները, համեղ ուտեստները, կենդանի երաժշտությունը, բարեհամբույր սպասարկումը անմոռանալի կդարձնեն Ձեր տոնական օրը: Սրահը նախատեսված է 400 անձանց համար, առկա է ավտոկայանատեղի, օդափոխության համակարգ, մուտք համացանց: