Նորություններ

Ռաֆայել Քոթանջյան

Ամսաթիվ: January 16, 2013
Ժամ: 19:00 - 23:00

Ռաֆայել Քոթանջյան

Հունվարի 16-ին «Vivaldi Music Hall»-ում մեծ շուքով իր 70 ամյակը նշեց Ռաֆայել Քոթանջյանը։

 

Մեծանուն արտիստին շնորհավորելու էին եկել ՀՀ նախագահը իր տիկնոջ հետ, Քրիստ Մանարյանը, Սունդուկյան, Կամերային, Դրամատիկական, Ստանիսլավսկու թատրոնների կոլեգաները և մի շարք հայտնի անձիք։ Երեկոյին մասնակցում էր Ռաֆայել Քոթանջյանի որդին, ով ռեժիսոր հրանտ Մովսիսյանի հետ գրել էր հրաշալի մի երգ, որն էլ անվանել էին «Արտիստ»։ Երգը այնքան հուզական և էմոցիոնալ էր, որ կարողացավ հուզել բոլորին։

Իր 70 ամյա տարեդաձը նշելու համար արտիստը ընտրել էր հենց «Vivaldi Music Hall»-ը։ «Vivaldi Music Hall»-ը ունի մի շարք առանձնահատկություններ։ Կարևորներից մեկը մեծ բեմն է, որն իր կոլորիտով հիշեցնում է թատրոն, իսկ սրահի լուսային և ձայնային տեխնիկան երեկոներին փոխանցում է յուրահատուկ մթնոլորտ։ Իր ողջ կյանքի ընթացքում Ռաֆաել Քոթանջյանը ներկայացել է բոլոր տեղերում և Սունդուկյան, և Դրամատիկական, և Երաժշտական թատրոններում։

Նրանք նվիրել են արտիստին անսպառ հիշողություններ, ուղեկցել են կյանքում և ինչպես նա է նշում- «Տվել են ուժ».