Նորություններ

Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70 ամյակը

Ամսաթիվ: November 9, 2017
Ժամ: 00:00 - 00:00

2013թ․-ին հունվարի 16-ին մեծանուն արտիստին շնորհավորելու էին եկել ՀՀ նախագահը իր տիկնոջ հետ, հարազատները, գործընկերները և մի շարք այլ հայտնի անձիք։ Երեկոյին ներկա էր Ռաֆայել Քոթանջյանի որդին, ով ռեժիսոր հրանտ Մովսիսյանի հետ գրել էր հրաշալի մի երգ, որն էլ անվանել էին «Արտիստ»։ Երգը այնքան հուզական և զգացմունքային էր, որ կարողացավ հուզել բոլորին։

Իր 70 ամյա տարեդաձը նշելու համար արտիստը ընտրել էր հենց Վիվալդի Հոլ սրահը, որն ունի մի շարք առանձնահատկություններ։ Կարևորներից մեկը մեծ բեմն է, որն իր կոլորիտով հիշեցնում է թատրոն, իսկ սրահի լուսային և ձայնային տեխնիկան երեկոներին փոխանցում է յուրահատուկ մթնոլորտ։