Նորություններ

Վիվալդի Հոլի 5 ամյակը

Ամսաթիվ: December 6, 2017
Ժամ: 00:00 - 00:00

2017թ․ դեկտեմբերի 4-ին Վիվալդի Հոլ սրահում մեծ տոն էր, նշվում էր սրահի հիմնադրման 5 ամյակը։ Ծննդյան միջոցառմանը հրավիրված էին այդ 5 տարիների ընթացքում սրահում իրենց հարսանյաց հանդեսը կազմակերպած զույգերը, գործընկերները և աշխատակազմը։ Հյուրերը վայելեցին բարձրակարգ երաժշտություն, պարային ինքնատիպ բեմադրություններ, համեղ ուտեստներ, մինչդեռ օրվա ամենամեծ անակնկալը առջևում էր։ Միջոցառման ընթացքում զույգերը ստացան տարոսիկներ, թերևս, տարոսիկներից մեկը առանձնանում էր մյուսից, որի շնորհիվ պարզ դարձավ հաջողակ զույգը, որը ստացավ Անտոնիո Վիվալդիի ծննդավայր՝ Իտալիա մեկնելու հնարավորություն։ Անակնկալներ էին սպասվում նաև մեր մյուս հյուրերին՝ նվեր քարտեր, ծաղիկներ։

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ։